«ԱՅԲ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

<<Այբ>> դպրոցի առաջին երկու՝ A և B մասնաշենքերում սկսած 2011 թ.-ից տեղադրվել և սպասարկվում են անվտանգության և ցանցային համակարգեր: Անվտանգության բոլոր համակարգերը` տեսահսկման, հրդեհային ահազանգման, մուտքի հսկման, անվտանգության ազդանշանային և ահազանգման ու տարհանման, ընտրվել են BOSCH -ի արտադրության, քանի որ վերոնշյալ համակարգերի շուկայում BOSCH-ը զբաղեցնում է առաջատար դիրք որակի, անխափան աշխատանքի առումով:

2016 թ. սկսվեց C մասնաշենքի շինարարությունը և այստեղ նույնպես տեղադրեցին անվտանգության և ցանցային համակարգեր: Վերջիններիս նախագծման և տեղադրման փուլերում հաշվի են առնվել ներկայիս 3 մասնաշենքերի և հետագայում կառուցվող կառույցների միջև կապ ապահովելը, հետագայում ամբողջական համակարգ ստանալու նպատակով: Այդ խնդրի լուծման մեջ կարևոր դեր է խաղում ձայնային ազդարարման և էվակուացիոն համակարգի փոխարինումը ավելի նոր, մեծ հնարավորություններով PAVIRO համակարգով, քանի որ դպրոցի ավելի հին՝ A և B մասնաշենքրում տեղադրված է Plena ձայնային ազդարարման և էվակուացիոն համակարգը, որն այդպիսի կոմպլեքս լուծման պարագայում նպատակահարմար համակարգ չէ: