Մեր մասին

Որդեգրելով «Մարդկային ռեսուրսը որպես ընկերության հաջողության կարևորագույն չափանիշ» կարգախոսը՝ Մելինեթում կարևորվում և արժևորվում է յուրաքանչյուր աշխատակից. և այդ է հաջողակ թիմ, հետևաբար և հաջողակ ընկերություն ունենալու գրավականը: 

Թիմում միասնաբար աշխատելուց զատ՝ մենք ընտրել ենք մասնագիտական լավագույն հմտություններով աշխատակիցների: Անձնակազմը ունի համապատասխան բարձր տեխնիկական կրթություն, տիրապետում է պրոֆեսիոնալ հնարների և մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում իր աշխատանքին: Բարձրակարգ մասնագետների շնորհիվ է, որ մենք իրականացրել ենք տարբեր բարդության մի շարք նախագծեր, որոնք արժանացել են պատվիրատուների դրական արձագանքներին: Կազմակերպությունն ինքը ապահովում է մասնագետներին վերապատրաստման դասընթացներով, և խրախուսում նրանց պատրաստակամությունը մասնակցելու բազմաթիվ միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպված սեմինարների և դասընթացների: 

Մելինեթը տալիս է փորձ և գիտելիքներ, արդիական և բարձր արդյունավետություն ապահովող լուծումներ, որոնք մեր հաճախորդներին հնարավորություն են տալիս աշխատելու առաջնակարգ օպերացիոն համակարգերով և ինտեգրվելու գերժամանակակից ցանցերին: Մենք ի սկզբանե կատարում ենք ճիշտ և արագ աշխատանք`ուսումնասիրելով Ձեր բիզնեսը թե արտաքինից, թե ներքինից: Մենք տալիս ենք ճիշտ հարցեր: Մենք վերլուծում ենք խնդիրները, որոշում ենք պահանջները և ճշտում ենք նպատակները: Մելինեթը Ձեր գործընկերն է սկզբից մինչև վերջ` տրամադրելով հասանելի, արդյունավետ և որակյալ լուծումներ ողջ գործընթացի ընթացքում: 

Մեր համագործակցության արդյունքում Ձեր կազմակերպությունը հեռահաղորդակցման տեխնոլոգիաների բնագավառում կաշխատի իր ողջ ծավալով գերժամանակակից ցանցերին լիովին ինտեգրված աշխատակազմով: Մենք նաև իրականացնում ենք ընթացիկ սպասարկում: Մեր մասնագետները պատրաստ են աջակցել նաև արդիականացմանը, կօգնեն ընդարձակել հնարավորությունները կամ ղեկավարել փոփոխությունները ` համահունչ Ձեր բիզնեսի զարգացման և ընդլայման ուղղություններին:

Իսկ մեր խանութ սրահ այցելելիս կգտնե՛ք ոչ միայն գործիքների լայն տեսականի, այլ նաև մեր մասնագետները կօգնեն հնարավորինս արագ և Ձեզ համար շահավետ որոշումներ կայացնել՝ ընտրելով լավագույնը: 

Ունենալով հմուտ մասնագետների մի ամբողջ բանակ` Մելինեթը պատրաստ է ցանկացած մարտահրավերի:

Աշխատակիցներ

Գրասենյակ

Սամվել Դովլաթյան
Տնօրեն
Աննա Ենգիբարյան
Գլխավոր Հաշվապահ
Վարդուհի Մկրտչյան
Հաշվապահ
Կարինե Մանուկյան
Հաշվապահ
Իգոր Սարգսյան
Ինժեներ-Ծրագրավորող
Նարեկ Կնյազյան
Ինժեներ-Կարգավորող
Գոռ Սարիբեկյան
Ինժեներ-Նախագծող
Լիանա Ղազարյան
Սոցիալ Մեդիա Մարքեթինգի Մասնագետ
Արփինե Հովակիմյան
ՄՌԿ Մասնագետ

Սպասարկման բաժին

Արմեն Զաքարյան
Ավագ Ինժեներ-Կարգավորող
Մխիթար Կիրակոսյան
Ավագ Ինժեներ-Կարգավորող
Գուրգեն Բուռնուչյան
Ավագ Ինժեներ-Կարգավորող
Տիգրան Այվազյան
Ինժեներ-Կարգավորող
Արթուր Մկրտչյան
Ինժեներ-Կարգավորող

Խանութ-սրահ

Տիգրան Կիրակոսյան
Գլխավոր Մենեջեր
Էդգար Մկրտչյան
Վաճառքի Մենեջեր
Բագրատունի Մուրադյան
Վարորդ-Առաքիչ