Ծառայություններ

«Մելինեթ» ՍՊԸ-ը հանդիսանում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համալիր լուծումներ առաջարկող և դրանք իրականացնող ընկերություն: Ընկերության լայնածավալ գործունեությունը ընդգրկում են կենցաղային, կոմերցիոն ոլորտները, տեղական կառավարման և արդյունաբերական շուկան: Կազմակերպությունը ծառայություներ է իրականացնում համակարգչային և հեռախոսային ցանցերի, վիդեո և աուդիո կոնֆերենս սրահների, տեսահսկման ցանցերի ոլորտում` ակտիվ և պասիվ սարքավորումների միջոցով: «Մելինեթ» ՍՊԸ-ն իր հաճախորդին առաջարկում է ծառայությունների հետևյալ ցանկը`

  • Հեռախոսակայաների ներկրում, դրանց տեղադրում, կարգաբերում, սպասարկում
  • Համակարգչային, հեռախոսային տեղական և գլոբալ ցանցերի նախագծում, կառուցում, տեխնիկական սպասրկում
  • Օպտիկամանրաթելային ցանցերի նախագծում և կառուցում
  • Կապի տարաբնյութ ցանցերի տեղակայում
  • Խորհրդատվություն հեռահաղորդակցման բնագավառում
  • Տեսահսկման համակարգերի տեղադրում
  • Հակահրդեհային համակարգերի տեղադրում
  • Մուտքի հսկման համակարգերի տեղադրում
  • Անվտանգության ազդանշանային համակարգերի տեղադրում
  • Վթարային արձագանքման համակարգերի տեղադրում
  • Աուդիո-վիդեո կոնֆերանս համակարգերի տեղադրում
  • Կոնֆերանս-սրահների կառուցում
  • Համակարգչային և հեռախոսային ցանցերի կառուցում (ակտիվ և պասիվ)
  • Խելացի տուն