Մելինեթ ՏՏ լուծումների պրովայդեր
Անուն
Գաղտնաբառ
Գրանցում

Կայքի որոշ ծառայություններ հասանելի են միայն գրանցված հաճախորդներին
Ելք

Մելինեթ

«Մելինեթ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2007թ.-ի հուլիսին Հայաստանի Հանրապետությունում: Կազմակերպությունը հաջող կերպով աշխատում է ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում և մասնագիտացած է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համալիր լուծումներ առաջարկելով: Առաջարկվող IT լուծումները ընդգրկում են բոլոր բնագավառները:

  • Պետական հաստատություններ
  • Բանկեր
  • Կոմերցիոն և արդյունաբերական հաստատություններ
  • Ժամանցի և մարզահամերգային համալիրներ
  • Հյուրանոցային համալիրներ
  • Ուղղիչ կենտրոններ
  • Փոխադրամիջոցներ
  • Առողջապահություն
  • Հասարակական հաստատություններ
Կազմակերպության անձնակազմը ունի համապատասխան բարձր տեխնիկական կրթություն, տիրապետում է պրոֆեսիոնալ հնարների և մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում իր աշխատանքին: Մեր բարձրակարգ մասնագետների շնորհիվ մենք իրականացրել ենք տարբեր բարդության մի շարք նախագծեր, որոնք արժանացել են պատվիրատուի դրական արձագանքին: Մեր մասնագետները մասնակցել են բազմաթիվ միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպված սեմինարներին և ստացել են համապատասխան հավաստագրեր : Մելինեթը Ձեզ տալիս է փորձ և գիտելիքներ, արդիական և բարձր արդյունավետություն ապահովող լուծումները, որոնք մեր հաճախորդենրին հնարավորություն են տալիս աշխատելու առաջնակարգ օպերացիոն համակարգերով և ինտեգրվելու գերժամանակակից ցանցերին: Մենք ի սկզբանե կատարում ենք ճիշտ և արագ աշխատանք`ուսումնասիրելով Ձեր բիզնեսը թե արտաքինից, թե ներքինից: Մենք տալիս ենք ճիշտ հարցեր: Մենք վերլուծում ենք խնդիրները, որոշում ենք պահանջները և ճշտում ենք նպատակները: Մելինեթը Ձեր գործընկերն է սկզբից մինչև վերջ` տրամադրելով հասանելի, արդյունավետ և որակյալ լուծումներ ողջ գործընթացի ընթացքում: Այնպես որ, երբ նախագիծը ավարտվի Ձեր կազմակերպությունը հեռահաղորդակցման տեխնոլոգիաների բնագավառում կաշխատի իր ողջ ծավալով ` գերժամանակակից ցանցերին լիովին ինտեգրված աշխատակազմով: Բայց այդ ամենից հետո մենք չենք անհետանում: Մեր մասնագետները պատրաստ են աջակցել նաև արդիականացմանը, կօգնեն ընդարձակել հնարավորությունները կսմ ղեկավարել փոփոխությունները, որոնք ի հայտ են գալիս, երբ դուք ընդարձակում եք Ձեր բիզնեսը:

Ծառայություններ

«Մելինեթ» ՍՊԸ-ը հանդիսանում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համալիր լուծումներ առաջարկող և դրանք իրականացնող ընկերություն: Ընկերության լայնածավալ գործունեությունը ընդգրկում են կենցաղային, կոմերցիոն ոլորտները, տեղական կառավարման և արդյունաբերական շուկան: Կազմակերպությունը ծառայություներ է իրականացնում համակարգչային և հեռախոսային ցանցերի, վիդեո և աուդիո կոնֆերենս սրահների, տեսահսկման ցանցերի ոլրտում` ակտիվ և պասիվ սարքավորումների միջոցով: «Մելինեթ» ՍՊԸ-ն իր հաճախորդին առաջարկում է ծառայությունների հետևյալ ցանկը`
  • հեռախոսակայաների ներկրում, դրանց տեղադրում, կարգաբերում, սպասարկում
  • Համակարգչային, հեռախոսային տեղական և գլոբալ ցանցերի նախագծում, կառուցում, տեխնիկական սպասրկում
  • Օպտիկամանրաթելային ցանցեր նախագծում և կառուցում
  • Կապի տարաբնյութ ցանցերի տեղակայում
  • Խորհրդատվություն հեռահաղորդակցման բնագավառում
  • Տեսահսկման համակարգերի տեղադրում
  • Հակահրդեհային համակարգերի տեղադրում
  • Մուտքի հսկման համակարգերի տեղադրում
  • Անվտանգության ազդանշանման համակարգերի տեղադրում
  • Վթարային արձագանքման համակարգերի տեղադրում
  • Աուդիո-վիդեո կոնֆերենս համակարգերի տեղադրում
  • Կոնֆերենս-սրահների կառուցում
  • Համակարգչային և հեռախոսային ցանցերի կառուցում (ակտիվ և պասսիվ)
  • Խելացի տուն