<<ԷՎՈԼՈՒԹԻՈՆ ԱՐՄԵՆԻԱ>> ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Ձեզ ենք ներկայացնում մեր ընկերության հերթական, արդեն իսկ ընթացիկ պրոյեկտներից մեկը Evolution Armenia-ում:

Այստեղ կատարվում են BOSCH հրդեհային ահազանգման, ձայնային ազդարարման համակարգերի տեղադրման աշխատանքներ։

Ձայնային ազդարարման համակարգը նախագծվել և իրականացվում է BOSCH PRAESENSA համակարգի հիման վրա, որն հանդիսանում է ամբողջովին IP-ի վրա հիմնված և լիովին հագեցած համակարգ։ Այն ապահովում է բարձր որակի ձայն երաժշտության կամ հաղորդագրությունների համար և կառավարվում է զանգերի կայանի սենսորային էկրանի ինտուիտիվ գրաֆիկական ինտերֆեյսի միջոցով կամ հատուկ ծրագրի միջոցով, որն աշխատում է պլանշետի կամ համակարգչի վրա: