Մենք արդեն 12 տարեկան ենք
2020-02-05

Թեև գաղտնիք չէ, որ Մելինեթ ընկերությունը արդեն երկար տարիներ ծավալում է իր գործունեությունը հայկական շուկայում: Այսքան տարիների ընթացքում լինելով փոքր թիմ՝ գեներացրել ենք մեծ գաղափարներ. կարևորելով ամեն աշխատակցին և իր գործը՝ արժևորել ենք յուրաքանչյուրի դերը թիմում: Եվ որդեգրելով այս սկզբունքները՝ հաստատուն քայլերով շարժվում ենք առաջ:

Այս տարի մենք տոնեցինք ընկերության 12 ամյակը: Արդեն ավանդույթ դարձած տոնական խնջույքին եկան լրացնելու մրցույթները, Լավագույն Աշխատակցի ընտրությունը և բազում այլ անակնկալներ:

Թեև անիմաստ չէին միջոցառման կազմակերպման վրա թափած ջանքերը. Աշխատակիցների գոհունակ դեմքերը և բարի խոսքերը այդ ամենի ապացույցն էին: Մեզ հաջողվել էր կազմակեպել այնպիսի տոն, որից գոհ կմնային բոլորը:

Լավագույն Աշխատակից ընտրվեց Վարդուհին: Ամենանվիրված աշխատակից ճանաչվեց Տիգրանը, իսկ ահա ամենահումորովը Նարեկն էր:

Իսկ մենք որոշեցինք ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱԿՑԻ ընտրությունը դարձնել ամենամյա սովորություն, որը, իր հերթին, առողջ մրցակցության խթան կհանդիսանա բոլոր աշխատակիցների միջև:

Իսկ Մելինեթի 13-րդ տարելիցը ոչնչով չի զիջի նախորդին և կլինի նույնիսկ ավելի վառ ու գունեղ: